00:00:00

Այս ապապետականությունն ամեն անկյունում է. Փաշինյանը դժգոհ է պարեկների անտարբերությունից

12:12, 21 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե որ ճանապարհներն են հիմնանորոգվում:

 

«Այստեղ ուզում եմ բարձրաձայնել մի խնդրի մասին, գոնե սեփական աչքերով մի քանի օրինակ եմ տեսել: Ընդհանրապես այսպիսի սովորություն ունեմ՝ այն կարևոր ճանապարհները, որոնք մենք նորոգում ենք, վերադառնում եմ, որպեսզի տեսնեմ, թե այդտեղ ինչ է կատարվում: Առնվազն մի քանի դեպք եմ տեսել և մեր գործընկերներին դրա մասին տեղեկացրել եմ: Այդ ճանապարհներն անցնում են բնակելի թաղամասերով, ռեստորանների, օբյեկտների դիմացով և այդ ճանապարհները հանձնելուց մի 6 ամիս, եթե գնանք, այնտեղ կարող ենք տեսնել քանդված վիճակ: Կոնկրետ դեպքերով հետաքրքրվել եմ, թե այդտեղ տրվե՞լ է քանդելու թույլտվություն կամ՝ որևէ միջամտություն անելու և պարզել եմ, որ այդ դեպքերում որևէ թույլտվություն չկա: Այդ ընկալումը կա՝ դե հիմա իմ դռան դեմն է, հիմա ինչ անենք, որ պետությունը 500 մլն կամ 1 մլդ դրամ փող է ծախսել»,-հայտարարեց Փաշինյանը:

 

Նա ավելացրեց, որ դա շատ լուրջ խնդիր է և ինքը կոնկրետ տեղերով գիտի, թե դրանք որ հատվածներում են. «Այստեղ պետք է հասկանանք, թե այս պրոբլեմի հետ ո՞նց ենք առնչվում: Այստեղ առաջին հերթին համայնքներն անելիք ունեն: Այդ խնդիրը նաև բարձրացնում եմ պարեկային ոստիկանության մոտ: Մենք ինչու ենք ներդրել պարեկային ոստիկանության ինստիտուտը, որովհետև պարեկային ոստիկանությունն առաջին հերթին պետության աչքն է և մեր հարգելի պարեկները պետք է հասկանան, որ չպետք է իրադրությունների կողքով անտարբեր անցնել: Կարելի է տեսնել, որ մարդիկ մայրուղին քանդում են: Պետք է կանգնել ու հարցնել՝ արդյո՞ք ունեն դրա թույլտվությունը»:

 

Փաշինյանը մի դեպք հիշեց, որը, նրա խոսքով, շատ ցավոտ է եղել իր համար. «2018 թվականին իմ առաջին այցերից մեկը եղել է Սևան, և մարդիկ ինձ ասել են, որ Ցամաքաբերդի հետևով ճանապարհ կա, որը 40 տարի է՝ անսարք է։ Մենք էլ արձագանքել ենք և այդ ճանապարհը հիմնանորոգել ենք: Մի քանի ամիս առաջ էր, էլի հեծանվով անցնում էի և տեսա, որ դարպասների մոտ փոս է: Զանգել եմ մեր գործընկերներին, հարցնում եմ՝ տեղյա՞կ եք, ինձ ասում են, որ ոչ մի թույլտվություն չկա: Այսինքն, ժողովո՛ւրդ ջան, եթե պիտի հարց բարձրացնեք, մենք արձագանքենք, հետո դուք կտոր-կտոր քանդեք․․․ քանդած էր, թող հանգիստ քանդած մնար: Բայց մենք իր խնդրանքով իր տան դեմն ասֆալտ ենք արել, ու ըտենց բռնել քանդել ա:

 

Այսպիսի դեպքերը տասնյակ հարյուրներով են: Ու ոչ մի հարևան չի ասել՝ լավ, ինչի՞ եք քանդում: Սա լուրջ պրոբլեմ է, պետք է հասկանանք, թե ոնց ենք արձագանքելու: Տարիներով քանդված ճանապարհը սարքում ենք, հետո գնում տեսնում 7 կռազ ավազ են թափել այդ ճանապարհի վրա, ու երբ պաշտոնյային հարցնում ես, թե էս ի՞նչ ա, ճպճպացնելով ասում ա՝ ի՞նչ ա որ, մարդ ա, ավազ ա թափել, բա էլ ո՞ւր տանի: Կներեք արտահայտությանս համար, բայց ուր ուզում ա՝ տանի:

 

Այս ապապետականությունն ամեն անկյունում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր