Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասված է հրամանագրում: