Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորությամբ, աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին և ԱՊՀ ՄԽՎ 57-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Պուլկովո» օդանավակայանում ադրբեջանական պատվիրակությանը դիմավորել են Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի օրենսդրական կոմիտեի նախագահ Վսևոլոդ Բելիկովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը և այլ պաշտոնյաներ։ Նշվում է, որ այցի շրջանակում նախատեսվում է Գաֆարովի ելույթը Խորհրդի և ԱՊՀ ՄԽՎ 57-րդ լիագումար նիստում, ինչպես նաև մի շարք հանդիպումներ միջոցառմանը մասնակցող այլ խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ։