00:00:00

ԱԺ պատգամավորը Լատվիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը

22:06, 20 նոյեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

 

 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սոնա Ղազարյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափով, ինչպես նաեւ բարեկամական խմբերի միջեւ հաղորդակցությունն ու փոխգործակցությունը:

Էդիտե Մեդնեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս կարեւորել է երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցության խորացումը:

Պատգամավորը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, խոսել վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ: Նա կարեւորել է Խաղաղության եվրոպական գործիքակազմին Հայաստանի միացումը, ինչպես նաեւ արժեւորել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր