00:00:00

Զելենսկին համերաշխության համար շնորհակալություն է հայտնել Զուրաբիշվիլիին

21:29, 20 նոյեմբեր 2024 Աշխարհ

 

 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Ուկրաինային ցուցաբերած համերաշխության համար, գրում է aliq.ge-ն:

«Շնորհակալություն ձեր ուղերձի և համերաշխության համար։ Մենք գնահատում ենք Վրաստանի աջակցությունը և հույս ունենք, որ երկու ժողովուրդներն էլ կունենան խաղաղ և բարգավաճ ապագա»,- X սոցիալական ցանցում գրել է Զելենսկին:

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից անցել է 1000 օր։ Օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահը տեսաուղերձ է հրապարակել:

«Ձեր քաջությունը պաշտպանում է ոչ միայն ձեր անկախությունը, այլև Եվրոպայի ընդհանուր արժեքները ռուսական ագրեսիայից»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, Կիև-Թբիլիսի դիվանագիտական ​​հարաբերությունները սրվել են 2022 թվականի մարտին՝  Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանից հետ կանչեց դեսպան Իգոր Դոլգովին։

Օրերս Զելենսկին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի ընթացքում ԶԼՄ-ներին ասել էր՝ Կիևը շփում չունի վրացական իշխանությունների հետ, ինչը, նրա խոսքով, շատ վատ է։ Զելենսկին ասել էր՝ ինքը չի շփվել գագաթնաժողովին մասնակցող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր