00:00:00

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ

14:48, 20 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ անդրադառնալով 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթղթի՝ Մշտական ​​արբիտրաժային դատարան ներկայացնելուն, որի համաձայն՝ Հայաստանն, իբրև թե, խախտել է էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները։ 

 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պարզաբանմամբ՝ այստեղ խոսքը չի գնում որևէ նոր հայցի մասին․ սա դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ի՝ Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա արբիտրաժային ծանուցման ներկայացման մասին է։ Այս վարույթի քննությունն արդեն իսկ մեկնարկել է 2023 թվականին։ 

 

«Տեղի է ունեցել առաջին ընթացակարգային նիստը, ձևավորվել է տրիբունալ, որը քննել և ընթացակարգային որոշում է կայացրել, թե ինչպես պետք է վարույթն իրականացվի, և նիստից հետո սահմանվել է նաև ընթացակարգային ժամանակահատվածը, թե կողմերն ինչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրենց գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումները», - նշեցին ներկայացուցչությունից։ 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր