Քիչ առաջ Փաշինյանը իր սանիկին, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին նշանակեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին նշանակումից անմիջապես հետո ողջունել է Փաշինյանի այդ որոշումը։
Ստորև ներկայացնում ենք Սևակ Միքայելյանի գրառումը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
Ողջունում եմ ՀՀ վարչապետի որոշումը և վստահ եմ, որ Դավիթ Խուդաթյանը նոր պաշտոնում շարունակելու է ծառայել ի նպաստ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը»: