00:00:00

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Մաթյո Կարմոնային է հանձնել իր հավատարմագրերի պատճենը

12:43, 20 նոյեմբեր 2024 Հասարակություն

Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ֆրանսիայի պետական արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Մաթյո Կարմոնային (Mathieu CARMONA)։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

 «Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Մաթյո Կարմոնան հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել նրան։ Վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և համալրվել նոր բովանդակությամբ։

 

 Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Խաչատրյանը ընդգծել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման, հետագա խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր