Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար:
Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը: