Southwest Airlines ավիաընկերության ուղևորուհու հեռախոսը բռնկվել է հենց նրա ձեռքում՝ ինքնաթիռի թռիչքի ժամանակ և խուճապ առաջացրել ինքնաթիռում: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Դենվերի օդանավակայանում: Օդաչուներն արդեն պատրաստվում էին դեպի Թեքսաս թռչելուն, երբ ուղեւորներից մեկի մոտ սմարթֆոնի մարտկոց է բռնկվել։ Գաջեթից ծուխն արագ լցրել է օդանավի պոչի հատվածն ու վախեցրել մարդկանց։ Ամենուր ճիչեր են լսվել, ճանապարհորդները սկսել են հավաքվել միջանցքում։
Բորտուղեկցորդուհիները բացել են դռները և թույլ տվել ուղևորներին տարհանվել փչովի սանդուղքի օգնությամբ։ Հարյուրավոր մարդկանցից տուժել է միայն հեռախոսի տիրուհին. նա այրել է ձեռքը։