00:00:00

Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է

19:10, 19 նոյեմբեր 2024 Աշխարհ

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է և գործում է դրսի ուժերի հրահանգներով։

 

«Նա դրսի ազդեցության տակ գտնվող և դրսի ազդեցությամբ գործող մարդ է։ Նա տերեր ունի, և իրեն ինչ հրամայեն, դա էլ կանի։ Գործակալներն այլ ելք չունեն՝ անում են այն, ինչ իրենց ասում են։ Նրանք անգամ հարց տալու իրավունք չունեն»,- ասել է Կալաձեն՝ ճեպազրույցի ժամանակ։

 

Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով։ Վրաստանի նախագահը, ով նախընտրական ողջ շրջանում ընտրողներին կոչ էր անում քվեարկել ընդդիմության օգտին, հրաժարվել է ճանաչել ընտրության արդյունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր