ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն խոստովանել է, որ սիրում է տեղեկություններ իմանալ որոշ պատմական դեմքերի մասին։ Մարդկանցից մեկը, ում մասին Դեմբելեն պարբերաբար վավերագրական ֆիլմեր է դիտում, խորհրդային քաղաքական գործիչ Իոսիֆ Ստալինն է։
«Այո, ես սիրում եմ դիտել Ստալինի մասին վավերագրական ֆիլմեր: Չգիտեմ, թե ինչու»,-Դեմբելեի խոսքերն է մեջբերում է ElDesmarque-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։