00:00:00

Ուկրաինական ԱԹՍ-ներով հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում. կան վիրավորներ

23:18, 18 նոյեմբեր 2024 Աշխարհ

 

 

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում և Կրասնայա Յարուգա ավանում ավտոմեքենաների վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով երկու մարդ է վիրավորվել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է՝ մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Բելգորոդի մարզի Նիկոլսկոյե գյուղում ԱԹՍ-ն հարձակվել է «Գազելի» վրա։ Արդյունքում վիրավորվել է մի տղամարդ»,- նշել է Գլադկովը:

Նրա տվյալներով՝ Կրասնայա Յարուգա ավանի շրջանում FPV-դրոնը հարձակվել է շարժվող մարդատար ավտոմեքենայի վրա։ Հարձակման հետևանքով վարորդը վիրավորվել է։ 

«Կրասնոյարուժսկի շրջանի Վյազովոյե գյուղում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է տան տանիք, ինչպես նաև մոտակայքում գտնվող առևտրային օբյեկտի ապակիները։ Վոզնեսենովկա գյուղի Շեբեկինսկի թաղամասում գտնվող ձեռնարկության կայանատեղիում դրոնի պայթյունի հետևանքով խոցվել է բեռնատար ավտոմեքենայի թափք: Նեժեգոլ գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տան պատուհանները»,-նշել է Գլադկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր