Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ավգուստ Պֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե իբր Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։
Նա ևս մեկ անգամ պնդել է, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է «ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին»: