00:00:00

Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիոս Խուպիսը բարձր են գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը

23:41, 16 նոյեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ։

 Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։

Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։

Դեսպանը գեներալ Դ․ Խուպիսին է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առկա իրավիճակը և Հայաստանի Հանրապետության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր