Դոնալդ Թրամփի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի, քանի որ դա ԱՄՆ նոր վարչակազմի «մոտեցումն է, նրանց խոստումն ամերիկյան հասարակությանը»: Այս մասին Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում հայտարարել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զելենսկին նշել է, որ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել, և ուկրաինական կողմը հնարավորություն է ունեցել փաստարկված ներկայացնել իր դիրքորոշումը խաղաղության տեսլականի վերաբերյալ:
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Կիևի դիրքորոշման դեմ ԱՄՆ նորընտիր նախագահը ոչինչ չի ասել: Այն հարցին, թե արդյոք Թրամփը Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցելու պահանջ ներկայացրե՞լ է, Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան անկախ երկիր է։