Այս օրերին Բաքվում ընթացող՝ ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին ժամանել է հայամետ կոնգրեսական Ֆրենք Փալոնը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերում հրապարակված կադրերի՝ ադրբեջանցիները կատաղի բղավոցներով բողոքի ցույց են կազմակերպել Փալոնի դեմ՝ բողոքելով «քաղաքական գործչի հայանպաստ դիրքորոշման և լոբբիստական գործունեության դեմ»։