00:00:00

Հնդկաստանում հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 10 նորածին

15:08, 16 նոյեմբեր 2024 Աշխարհ

10 նորածին դարձել է Հնդկաստանի հյուսիսում հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհ, տեղեկացրել է ВВС-ն։

Ութար Փրադեշ նահանգի Ջհանսի քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները կարողացել են ներս մտնել եւ փրկել 44 նորածնի, բայց առնվազն 16 երեխա ծայրահեղ վիճակում է, տեղեկացրել են իշխանությունները։ Հրդեհի պատճառը, որ տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Մահարանի Լաքշմի Բայի բժշկական քոլեջի հիվանդանոցում, կապված է եղել էլեկտրացանցի անսարքության հետ։

 

Հնդկական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հրդեհը բռնկվել է երեկ, նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, տեղի ժամանակով ժամը մոտ 22.30-ին։

Տեղի իշխանությունները կարծում են, որ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել կամ հիվանդասենյակում թթվածնի մակարդակի բարձրացման մեկ այլ սարքի անսարքությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր