00:00:00

Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»

08:25, 16 նոյեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է «Տիկտոկ», որն ավելի թեթեւ, ժամանցային հարթակ է: Իսկ ՖԲ-ում վերջերս նա խնդիրներ ունի` 1 միլիոն հետեւորդ ունեցող էջում դիտումները խիստ նվազել են, նա ստիպված է եղել փակել մեկնաբանությունների բաժինը, լավագույն դեպքում՝ ֆիլտրել, զտել, քանի որ իր հասցեին հայհոյանքն ու քննադատությունը տիեզերական չափերի են հասել։ «Տիկտոկ»-ում գերիշխում են մակերեսային նյութերը, եւ ինտելեկտով էլ օգտատերերը զիջում են ՖԲ-ին: Փաշինյանի տիկտոկյան էջը, պարզվում է, հատուկ վարող ունի, որը ոչ միայն ամենուր ուղեկցում է նրան, այլեւ, պարզվեց, մեկ այլ գործառույթ էլ է ստանձնել` «դաստիարակել» ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին, որ շեֆի հասցեին թթու խոսք չասեն, ինչպես ինքն ասաց` անձնական կարծիք չհայտնեն։

«Տիկտոկ» վարողը, պարզվում է, 2018-ի դեպքերին ակտիվ մասնակցած «Ռուպր Դավո» մականունով անձն է, որը բարձրախոսը փոխարինել է հեռախոսով։ Բնականաբար, այդ «աշխատանքի» դիմաց նա վարձատրվում է եւ անընդհատ արտերկիր է մեկնում` Փաշինյանի հետ, որտեղ նկարում է նրա ամեն քայլը` հեծանիվ վարելուց մինչեւ հյուրանոցի համարի պատուհանագոգին նստած` գիրք կարդալը: Իսկ երբ «շեֆը» խորհրդարանում է, Ռուպր Դավոն ստվերի պես ուղեկցում է նրան: Երբ Փաշինյանը դահլիճում է, նա բարձրանում է լրագրողների համար նախատեսված օթյակ: Երեկ, երբ Փաշինյանն ամբիոնից անթույլատրելի հակահայկական մտքեր էր հայտնում, ինչին օթյակում գտնվող լրագրողներն արձագանքեցին ռեպլիկներով, նա փորձեց սաստել վերջիններիս։
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 16․ 11․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր