Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Թումանյան փ. – Մաշտոցի պ. խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն մասնակի փակ է լինելու: Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան փ. – Մաշտոց պ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. – Սարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
՛՛Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՛՛,-հայտնում է Երևանի քաղաքապետարանը: