00:00:00

Հայտնի չէ, թե երբ են կառուցելու աղետից տուժած Խաշթառակի նոր կամուրջը

19:23, 15 նոյեմբեր 2024 Հասարակություն

Այս տարվա մայիսի 27-ին հորդ անձրևներից վարարած Աղստև գետը շարքից հանեց Իջևան համայնքի Խաշթառակ և Լուսահովիտ գյուղերը միջպետական ավտոճանապարհին կապող, Խաշթառակ գյուղի մուտքի մոտ գտնվող կամուրջը(լուսանկարներում)։ Այն փակվեց երթևեկի համար։ Հիմնական կամրջից քիչ ներքև կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որն այժմ էլ գործում է։ 

Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է ուղարկել, թե ե՞րբ է հիմնանորոգվելու Խաշթառակի հիմնական կամուրջը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Խաշթառակ գյուղի հիմնական կամուրջը չի հիմնանորոգվելու, կառուցվելու է նոր կամուրջ: Կառուցման ժամկետը դեռևս հայտնի չէ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր