00:00:00

Երկրաշարժը թուրքական մզկիթում խուճապ է առաջացրել

16:40, 15 նոյեմբեր 2024 Հասարակություն

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ  Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել է 4.7 բալ ուժգնությամբ ու 12.85 խորությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 12:02-ին։ Թուրքական մի շարք լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարկել, որտեղ երևում է թե մարդիկ ինչպես են խուճապի մատնված փախչում։

Հրապարակված տեսանյութում մեկում քաղաքացիները մզկիթում նամազ (իսլամական աղոթք) էին անում, երբ տեղի է ունենում երկրաշարժը։ Տեսախցիկներն արձանագրել են, թե մարդիկ ինչպես են աղոթքը թողնում կիսատ և խուճապահար փախչում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր