Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից COP29-ի ժամանակ հնչեցված մեղադրանքներին։
ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Նիդերլանդների Թագավորությունը կտրականապես մերժում է ռեպրեսիաների մասին անհիմն տեսակետները, որոնք արտահայտել է Ադրբեջանի նախագահը COP29-ի ժամանակ։ Նիդերլանդների Թագավորությունը բաղկացած է չորս ինքնավար և իրավահավասար երկրներից՝ համաձայն Թագավորության կանոնադրության՝ Արուբա, Կուրակաո, Սինտ Մարտեն և Նիդերլանդները, որոնք ներառում են Բոնեյր, Սաբա և Սինտ Էուստատիուս հատուկ մունիցիպալիտետները։ Այս ամենն արդյունք է կղզիներում անցկացված մի շարք հանրաքվեների և խորհրդակցությունների։ Ժողովրդավարական ընտրությունները պարբերաբար անցկացվում են վեց կղզիներից յուրաքանչյուրում»։
Հիշեցնենք, որ Ալիևն իր ելույթում Ֆրանսիային և Նիդերլանդներին մեղադրել է «գաղութատիրության և մի շարք հանցագործություններ իրականացնելու համար»։