Դամասկոսի Մազզե և Քուդսի շրջաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 16-ը: Այս մասին ասված է Սիրիայի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այս գիշեր թշնամական Իսրայելը գրավյալ Գոլանի բարձունքներից օդային հարվածներ է հասցրել Մազզե և Քուդսի շրջանների բնակելի շենքերին, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս 16 քաղաքացի վիրավորվել է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռազմական գերատեսչությունը նշել է նաև, որ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ, իսկ շինություններին պատճառվել է զգալի նյութական վնաս։