00:00:00

Սիմոնյանն ու Հունգարիայի ԱԺ նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին

20:50, 14 նոյեմբեր 2024 Աշխարհ

 

 

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ:

Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու վերջինիս պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեմային եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Հունգարիայի ԱԺ շենքում եւ գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր