00:00:00

Հունվարից Իրանում կգործեն ռուսական «Միր» քարտերը

21:39, 13 նոյեմբեր 2024 Աշխարհ

Ռուսական «Միր» վճարային համակարգի բանկային քարտերը Իրանում կսկսեն գործել 2025 թվականի հունվարից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամեդ Ռեզա Ֆարզինը։

«Իրանական «Շեթաբ» վճարային համակարգը և ռուսական «Միր» համակարգը այժմ տեխնիկապես միացված են, և Իրանի ցանկացած քաղաքացի կկարողանա օգտվել իր  քարտից՝ ռուսական բանկերում: Սա առաջին փուլն է, իսկ երկրորդ փուլում, որը  կմեկնարկի հունվարին, ռուսական  «Միր» քարտերը կընդունվեն Իրանի բանկոմատներում։ Երրորդ փուլը  կմեկնարկի գարնանը, և ռուսական քարտերը կարող են օգտագործվել մանրածախ առևտրի կետերում՝ բանկային տերմինալների միջոցով վճարելիս»,- ասել է Իրանի ԿԲ նախագահը։ Ճեպազրույցը հեռարձակել է իրանական SNN-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր