Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և նրանց է ներկայացրել ընտրական համակարգի զարգացման տեսլականը։
Դեսպան Մարագոսը պատրաստակամություն է հայտնել ԵՄ ծրագրերի շրջանակում աջակցել ընտրական համակարգի բարեփոխումներին: