00:00:00

Հայաստանն առաջիկայում դեսպանություն կբացի Հունգարիայում

16:51, 13 նոյեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դեսպանություններ կհիմնադրի Հունգարիայում ու Կիպրոսում: 

Այս մասին հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: 

«Առաջիկա ամիսներին կտեսնեք դեսպանությունների հիմնադրում Հունգարիայում ու Կիպրոսում: Գրասենյակ ունենք արդեն Սերբիայում»,–ասաց Միրզոյանը:

Նա հայտնեց, որ կան այլ պլաններ ևս, սակայն այս պահին դրանց մասին խոսելը դեռ վաղ համարեց: 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր