00:00:00

Ստորագրել ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած իրավական փաստաթուղթը. Միրզոյան

16:47, 13 նոյեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ընթացիկ տարում մենք ունեցել ենք էական ձեռքբերում: Մենք ստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, պայմանագիրը. դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեությունը կանոնակարգող կանոնակարգն է, որն ուժի մեջ է մտել ԱԺ-ի կողմից, վավերացվել է, համապատասխան ներպետական ընթացակարգերն անցել է Ադրբեջանում և մտել է ուժի մեջ:

Մենք հույս ունենք, որ ի հավելումն այն բանի, որ արդեն 12 կիլոմետրից ավելի (12,7 կիլոմետր, եթե չեմ սխալվում) սահմանից սահմանազատել ենք, և այնտեղ սահմանի երկու կողմերում խաղաղ կյանքի և գործունեության հնարավորություն է ստեղծված: Մենք հույս ունենք, որ հետագա մասը՝ մեր համատեղ սահմանի, ևս հնարավորինս արագ կսահմանազատվի, և այս հարցը ևս կհամարենք լուծված»,- ասաց նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր