ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ սկսել են ավելի կառուցողական աշխատել:
Նա ասաց, որ 1-2 հոդվածների շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան` նախորդ շրջանում:
«Ես կասեի` նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա:
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն հայտնեց` Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ: