Կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարթերի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ներկայումս կողմերի միջև շարունակվում են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, այդ պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, կա նաև լուրջ առաջընթաց սահմանազատման և սահմանագծման հարցում»,-հայտարարել է Ալիևը։
Նա նաև ընդգծել է, որ կարևոր է բացառել Հայաստանի Սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։