00:00:00

Ո՞ւմ համար և որքա՞ն է թանկանալու տրանսպորտը հունվարի 1-ից (ֆոտո)

22:57, 12 նոյեմբեր 2024 Հասարակություն

Հունվարի 1-ից Երևանի ավագանու որոշմամբ տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, միաժամանակ ներդրվելու են տարբեր տեսակի տոմսեր։ Հայտնում են Հայաստանի Պետհիմնարկների Արհմիությունից:

«Եկեք միասին հասկանանք, թե ո՞ւմ համար և որքա՞ն է թանկանալու տրանսպորտը հունվարի 1-ից։

Այս հրապարակմամբ անդրադառնում ենք այն ուղևորներին, որոնք տրանսպորտից օգտվում են հիմնականում աշխատանքային օրերին, օրական երկու անգամ (օրինակ՝ մեկ անգամ տրանսպորտ են «նստում» աշխատանքի գնալիս և մեկ անգամ՝ տուն վերադառնալիս)։ Եթե դուք հենց այդպիսի ուղևոր եք, ապա ամսական տրանսպորտի վրա ծախսում եք շուրջ 4200 դրամ։

Ստորև ներկայացնում ենք, թե ամսական որքան կծախսեք թանկացումից հետո՝ կախված նրանից, թե ինչ տոմսեր կգնեք։

photo_2024-11-12_22-23-50 (2).jpg (165 KB)

 

Հունվարից սկսած գործելու են ինչպես մեկ ուղևորության համար նախատեսված տոմսեր, այնպես էլ՝ օրական, շաբաթական, ամսական և տարեկան տոմսեր, ինչպես նաև 10 ուղևորության համար նախատեսված տոմս»,- ասվում է հրապակման մեջ։ Լուսանկարում ցույց է տրված, թե որ դեպքում ինչքանով է թանկանալու տրասնպորտի ուղեվարձը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր