00:00:00

Սյունիքում բեռնատարներ են արգելափակվել ձյան շերտի մեջ

14:02, 12 նոյեմբեր 2024 Հասարակություն

Նոյեմբերի 12-ին, ժամը 12:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր