00:00:00

«Կակտուս» ռեստորանի տեղում Նարեկ Նալբանդյանը սուպերմարկետ է բացել. «Փաստ»

09:23, 12 նոյեմբեր 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա մարտին «Փաստը» տեղեկացրել էր, որ փակվել է գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Կակտուս» ռեստորանը: Մենք պարզել էինք, որ Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկը գնել է իշխանությունների «սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանը: Հավելել էինք նաև, որ ռեստորանի տարածքում բացվելու է Նալբանդյանի նորաբաց «88» ցանցի սուպերմարկետներից մեկը: Այն ժամանակ այս տեղեկությունը Նալբանդյանին պատկանող ընկերության գրասենյակից ո՛չ հաստատել էին, ո՛չ էլ հերքել: Եվ ահա, կիրակի օրը Մաշտոցի պողոտայի վրա՝ «Կակտուս» ռեստորանի տարածքում իսկապես բացվեց ևս մեկ «88» սուպերմարկետ: Ինչպես իր բոլոր բիզնես ծրագրերը, այս մեկի բացումն էլ Նալբանդյանն արել էր առանձնահատուկ ճոխությամբ՝ DJ-ով, երաժշտությամբ, բազմազան հյուրերով, հյուրասիրությամբ: Ասում են՝ ներկաներին նույնիսկ անակնկալներ են բաժին հասել:
 
Ի դեպ, սա արդեն «88» ցանցի 13-րդ սուպերմարկետն էր: Եթե հաշվի առնենք, որ առաջին սուպերմարկետը բացվել է փետրվարի վերջին, ապա ստացվում է, որ ընդամենը ութուկես ամսում Նալբանդյանին հաջողվել է բացել 13 սուպերմարկետ: Մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է անհամեմատ մեծ քանակի նոր սուպերմարկետների բացում: Փաստացի, Նարեկ Նալբանդյանը ցանկանում է ստեղծել ամենամեծ սուպերմարկետների ցանցը Հայաստանում:
 
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր