Ամերիկյան մամուլի հրապարակումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին սուտ են, այդպիսի խոսակցություն չի եղել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հորինվածք է»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ The Washington Post-ը և Reuters-ն էին գրել, իբրև Պուտինն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և եվրոպական մայրցամաքում ստեղծված իրավիճակը։
«Այս օրերին մատուցվող տեղեկատվության որակի ամենավառ օրինակներից է՝ երբեմն հանդիպող նույնիսկ բավականին հարգված պարբերականներում»,- այս առնչությամբ ասել է Պեսկովը։
Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը, ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին։