Դուրս եկեք ընդդեմ ավտորիտարիզմի, «կանաչ լվացման» (Greenwashing), պատերազմի և կապիտալիստական շահագործման։ Այս մասին սոցցանցի իր գրել է շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վայրը՝ Թբիլիսի, Ազատության հրապարակ, նոյեմբերի 11-ին, Թբիլիսիի ժամանակով՝ 19:00-ին։
Միացե՛ք մեզ։ Մենք դեմ ենք Կովկասը ողողած ավտորիտարիզմի և շահագործման ալիքին: Ադրբեջանը, օգտագործելով COP29-ը որպես ճակատամաս, խստացնում է կեղծ «կանաչ» օրակարգը, ուժեղացնում է իշխանությունը և սրում տարածաշրջանային լարվածությունը:
Ավելի քան 20 տարի Ալիևի գլխավորած ադրբեջանական վարչակարգը ճնշված է պահել մարդկանց՝ խրախուսելով աղքատությունը, վախն ու լռությունը։ Այս ավտորիտար միտումը մեկուսացված չէ. ամբողջ տարածաշրջանում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Իվանիշվիլին, Պուտինը, Էրդողանը, Իրանի աստվածապետական ռեժիմը մեծացնում են վերահսկողությունը, ճնշում են այլախոհությունը, ճնշում սեփական ժողովրդին և օգտագործում են պատերազմն ու էթնիկ զտումներ իրականացնում հայերի, ուկրաինացիների, քրդերի և այլ էթնիկական փոքրամասնությունների դեմ՝ արդարացնելու համար դաժան քաղաքականությունը։
Նրանք, ովքեր բարձրաձայնում են՝ լրագրողները, ակտիվիստները, գիտնականները, հաճախ ենթարկվում են ազատազրկման և բռնության: Այդ համակարգի շրջանակում կլիմայական գործողությունները հանգեցնում են կորպորատիվ շահույթ ստանալու սխեմաների՝ թողնելով մարդկանց կարիքները չբավարարված, իսկ համայնքները՝ աամայացված:
Արևմուտքի հավաքական դերն այս ավտորիտար տեղաշարժում անհերքելի է, քանի որ այն շարունակում է լեգիտիմացնել և ֆինանսավորել ռեպրեսիվ վարչակարգերը՝ հանուն էներգիայի և շահույթի: Ռեսուրսների դիմաց աչք փակելով ճնշումների վրա՝ արևմտյան տերությունները մեղսակից են դառնում այն ճնշումներին և տառապանքներին, որոնց բախվում են Կովկասի ժողովուրդները:
Կովկասյան ֆեմինիստական հակապատերազմական շարժումը պահանջում է ավտորիտարիզմից, պատերազմից և կապիտալիստական ագահության խեղդամահությունից զերծ ապագա: Մենք պաշտպանում ենք իսկական ազատությունը, հավասարությունը, արդարությունը և մի տարածաշրջան, որտեղ առաջին տեղում մարդիկ են, ոչ թե շահույթը»: