Ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք գլոբալ խնդիրների, տարածաշրջանային դինամիկայի և հետագա համագործակցության ոլորտների շուրջ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես վերահաստատեցի մեր տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման գործում Ադրբեջանի հուսալի գործընկերը մնալու Վրաստանի հանձնառությունը»:
Նշենք, որ Ալիևը հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ։