Ես պաշտոնապես կստանձնեմ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նվիրված դերը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ավետարանական եկեղեցու անդամ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Ջոել Թեննին։
«Ավելի մանրամասն տեղեկություն կլինի երդմնակալությունից հետո։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր կողքիս էին և աջակցում էին ինձ և ընտանիքիս այս ամբողջ ճանապարհին: Աստված օրհնի մեր երկու ազգերին»,-գրել է նա։