00:00:00

Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը բողոքի ակցիա է կազմակերպում Բաքվում COP29-ի անցկացման դեմ

14:31, 11 նոյեմբեր 2024 Աշխարհ

Բաքվում մեկնարկել է COP29 գագաթնաժողովը, իսկ միջոցառմանը մասնակցելուց հրաժարված շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել ընդդեմ ադրբեջանական ավտորիտարիզմի, փոխանցում է «Լուրեր»-ը:

 

Նա կոչ է արել միանալ Կովկասում տարածվող ավտորիտարիզմի և շահագործման ալիքի դեմ շարժմանը: «Ադրբեջանը, որպես քող օգտագործելով COP29-ը, ուժեղացնում է վերահսկողությունը կեղծ «կանաչ» օրակարգի շրջանակում, ամրապնդում է իր իշխանությունը և սրում լարվածությունը տարածաշրջանում: Ավելի քան 20 տարի Ադրբեջանի ռեժիմը՝ Ալիևի գլխավորությամբ, մարդկանց ճնշման տակ է պահել՝ խրախուսելով աղքատությունը, վախն ու լռությունը»,- գրել է Գրետա Թունբերգն Ինստագրամում։ 

 

Էկոակտիվիստի համոզմամբ՝ «Տարածաշրջանի ավտորիտար վարչակարգերն ուժեղացնում են վերահսկողությունը, ճնշում են այլակարծությունը, սեփական ժողովրդին և պատերազմն ու հայերի, ուկրաինացիների, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների էթնիկ զտումներն օգտագործում են՝ արդարացնելու դաժան քաղաքականությունը: Նրանք, ովքեր բարձրաձայնում են՝ լրագրողներ, ակտիվիստներ, գիտնականներ, հաճախ ենթարկվում են բանտարկության և բռնության»։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր