Բելառուսը պաշտոնապես դարձել է BRICS-ի գործընկեր։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։
Նոյեմբերի 5-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փաստաթուղթ է ստորագրել ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրանք պատրաստակամություն են հայտնել, որպես գործընկեր, միանալ BRICS-ին: Արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովի հետ հանդիպման ժամանակ ռուս դիվանագետին փաստաթուղթ է փոխանցել։