ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին մամուլի հրապարակումները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ըստ հրապարակումների, նրանք քննարկել էին Ուկրաինայում ընթացող պատերազմը։