Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ քննարկել են աշխարհաքաղաքական մարտահրավերները եւ երկկողմ հարաբերությունները։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին։
«Կանցլերն ընդգծել է Գերմանիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու երկու երկրների հաջող համագործակցությունը։ Նրանք նաեւ պայմանավորվել են միասին աշխատել խաղաղությունը Եվրոպա վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։
Հանրապետական Թրամփը նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում պարտության մատնեց մրցակցին՝ դեմոկրատների ներկայացուցիչ Քամալա Հարիսին։ Նա այժմ ԱՄՆ փոխնախագահն է։