Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներբ է հրապարակել՝ կից գրելով.
«Կիրակնօրյա առավոտը սկսվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում պատարագի մասնակցությամբ։
Այնուհետ շրջայց կատարեցի Նուբարաշեն վարչական շրջանում` զրուցելով մեր քաղաքացիների հետ ու լսելով նրանց հուզող մտահոգությունները։
Եղա նաև Նուբարաշենի` 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին»,-գրել է նա։