00:00:00

Շոլցը Ալիևի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների առաջընթացը և COP29-ը

23:01, 09 նոյեմբեր 2024 Աշխարհ

 

 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների առաջընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։

«Նախագահ Ալիևը տեղեկացրել է COP29-ում (ՄԱԿ-ի կլիմայի համաժողովում) Ադրբեջանի նախագահության նպատակների, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցությունների առաջընթացի մասին»,- նշել է Հոֆմանը։

Շոլցը, նրա խոսքով, ընդգծել է համաժողովի հաջող ընթացքի անհրաժեշտությունը և վստահեցրել, որ Գերմանիան աջակցություն կցուցաբերի «կլիմայի ֆինանսավորման» շուրջ համաձայնության հասնելու համար 2025 թվականից հետո:

«Կանցլերը հաստատել է Գերմանիայի շարունակական պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների կառուցման գործում և կոչ է արել երկու կողմերին ձեռնարկել հետագա համարձակ քայլեր»,- ասել է Հոֆմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր