Ագրեսոր Ադրբեջանի նախագատ Իլհամ Ալիեւը բարձրաձայնել է, որ Արցախում բարձունքները գրավելը հեռահար նպատակ է հետապնդել։
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց կարևոր բարձունքների վրա, Ղարաբաղում և Հայաստանում պարզ էր՝ կամ նրանք կենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, կամ կհանձնվեն, կամ կկործանվեն: Մենք նրանց ընտրություն ենք տվել, բայց նրանք դեռ ճիշտ որոշում չեն կայացրել, դեռ հավատում էին, որ ինչ-որ մեկն իրենց կօգնի, ինչ-որ մեկը կստիպի Ադրբեջանին հրաժարվել իր գործից»,- նշել է Ալիեւը։
նա ասել է, որ ընդամենը մի քանի ժամում 2023 թվականի սեպտեմբերին իրականացված գործողությունը նրանց ևս մեկ դաս է եղել ու հիմա Ղարաբաղի հողի վրա արցախցիների հետքն էլ չի մնացել։
Նշենք, որ նույն քաղաքականությունն Ալիեւը վարում է նաեւ Հայաստանի նկատմամբ ու գրավում բարձունքները՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում՝ զինված գործողությունների արդյունքում, իսկ Տավուշում բարձունքները նրան զիջեց Փաշինյանը։