Պենտագոնում աճում են մտավախությունները, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը կարող է պաշտոնանկ անել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունին՝ որպես «արթնացած» գաղափարախոսության դեմ պայքարի մաս, գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պաշտոնյաները անհանգստացած են, որ Թրամփի վարչակազմը կարող է պաշտոնանկ անել շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունին։ Բրաունը, ով հրապարակայնորեն խոսել է այն մասին, թե որքան դժվար է սևամորթների համար բարձրանալ զինվորականների շարքերը, մինչ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարությանը կոչ էր անում ճնշել Ջորջ Ֆլոյդի հետ կապված բողոքները 2020 թվականին, նրան կարող է պաշտոնանկ անել նախագահական ընտրություններում հաղթած Թրամփը»,- գրում է հրատարակությունը։