00:00:00

ՔՊ-ականների աչքը վախեցել է․ «Հրապարակ»

09:33, 09 նոյեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Նախորդ լսումներում ստեղծված վիճակն ու հետեւանքները վախեցրել են ՔՊ-ականների աչքը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լսումներ էր կազմակերպել, որին մասնակցում էր նաեւ ակտիվ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Վերջինիս թե՛ հարց տալու, թե՛ ելույթի ժամանակ լսումները վարող Վլադիմիր Վարդանյանը դիվահար ընդհատում էր ՍԴ-ում աշխատած տարիների իր երբեմնի կոլեգա Էդգար Ղազարյանին: Վարդանյանը հատկապես լարվում էր, երբ Ղազարյանը քննադատում էր անձամբ Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ՝ հնչեցնում էր նրա անունը։ Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների օթյակ էր բարձրացել, որ հուշարարի դեր ստանձնի եւ «իշմար» տա, թե որ պահին անջատեն Ղազարյանի բարձրախոսը:

Հետո իջավ նստեց նիստերի դահլիճի հետին շարքերում: Իսկ երբ Ղազարյանն իր ելույթում «ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Փաշինյան» արտահայտությունն արեց, Վարդանյանը ոչ միայն հրահանգեց անջատել նրա բարձրախոսը, այլեւ մի քանի րոպե շուտ ընդմիջում հայտարարեց, իսկ վերադառնալուց հետո այլեւս ձայնի իրավունք չտվեց։

Թիմակիցները հասկացել են, թե ինչից է հատկապես զայրանում իրենց շեֆը, եւ աշխատում են այնպես անել, որ նրան հրապարակավ չվիրավորեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 09․ 11․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր