Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, կոչում նշված է.
«- Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,
- Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում,
- Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,
- Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,
- Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա,
Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.
- Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց,
- ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,
- Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը»։
Կոչը ստորագրել են հետևյալ խորհրդարանականները՝
Ալեսանդրո Բատտիլոկկիո (Առաջ Իտալիա);
Բրանդո Բենիֆեյ (Դեմոկրատական կուսակցություն);
Դեբորա Բերգամինի (Առաջ Իտալիա);
Սիմոնե Բիլլի (Լեգա);
Ստեֆանո Բորգեզի (Լեգա);
Սուզաննա Կամուսսո (Դեմոկրատական կուսակցություն);
Անդրեա Կազու (Դեմոկրատական կուսակցություն);
Ջուլիո Չենտեմերո (Լեգա);
Ալեսանդրո Կոլուչչի (Մենք չափավորներս);
Անդրեա Դե Պրիամո (Իտալիայի եղբայրներ);
Ջանմաուրո Դելլ՛ Օլիո (5 Աստղ շարժում);
Բենեդետտո Դելլա Վեդովա (+ Եվրոպա);
Գրացիանո Դելրիո (Դեմոկրատական կուսակցություն);
Գաբրիելլա դի Ջիրոլամո (5 Աստղ շարժում);
Պիերո Ֆասսինո (Դեմոկրատական կուսակցություն);
Աուրորա Ֆլորիդիա (Կանաչների և ձախերի դաշինք);
Պաոլո Ֆորմենտինի (Լեգա);
Մարիաստելլա Ջելմինի (Մենք չափավորներս);
Ջորջիո Լովեկիո (Առաջ Իտալիա);
Լորենցո Մալագոլա (Իտալիայի եղբայրներ);
Ստեֆանո Մաուլլու (Իտալիայի եղբայրներ);
Ռոբերտո Մենիա (Իտալիայի եղբայրներ);
Ելենա Մուրելլի (Լեգա);
Լուիջի Նավե (5 Աստղ շարժում);
Ֆեդերիկա Օնորի (Ացիոնե);
Անդրեա Օրսինի (Առաջ Իտալիա);
Անդրեա Պելլիչինի (Իտալիայի եղբայրներ);
Կատիա Պոլիդորի (Առաջ Իտալիա);
Էմանուելե Պոցցոլո (Իտալիայի եղբայրներ);
Էրիկ Պրետտո (Լեգա);
Տատյանա Ռոյչ (Դեմոկրատական կուսակցություն);
Մասիմիլիանո Սալինի (Առաջ Իտալիա),
Իվան Սկալֆարոտտո (Իտալիա Վիվա),
Ֆիլիպո Սենսի (Դեմոկրատական կուսակցություն);
Լուիջի Սպանյոլի (Ինքնավարության խումբ);
Ֆրանչեսկո Վերդուչչի (Դեմոկրատական կուսակցություն);
Սանդրա Ձամպա (Դեմոկրատական կուսակցություն);
Ջանպիերո Ձինձի (Լեգա)։