Համագործակցության հարցերով դատախազ, որը հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:
Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի շրջադարձային որոշումը, որն էական դեր է խաղացել փողերի լվացման գործերի քննության և քրեական հետապնդման գործում: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիային և Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել այն համոզմունքը, որ փոխադարձ արդյունավետ և ակտիվ համագործակցությունն է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում հաջողության հասնելու նախապայմանը։