Մայրաքաղաքում շարունակվում է աշնանային ծառատունկը: Նոր կանաչ գոտիների ստեղծմանը զուգահեռ երևանյան այգիներն ու պուրակները համալրվում են նոր արժեքավոր և հասուն ծառատեսակներով:
«Կանաչ քաղաք» ծրագրով Երևանի քաղաքապետարանը շարունակում է քայլեր ձեռնարկել նաև երբեմնի անտառներն ու կանաչապատ տարածքները վերականգնելու, որոշ դեպքերում նաև հետ վերադարձնելու նպատակով:
Այս տարվա գարնանային ծառատունկի շնորհիվ, ի դեպ, ավելի քան 95% կպչողականություն է ապահովվել: